Սեքսուալ Բեյոնսեն՝ Vogue-ի նոր ֆոտոշարքում

10:05   14 օգոստոսի, 2015

Վերջապես գեղեցկուհի Բեյոնսեն նկարահանվել է Vogue-ի ֆոտոշարքում, որն իրականացրել է Մարիո Տեստինոն։

Համացանցում հայտնվել են ընդամենը մի քանի լուսանկար, որոնցում 33-ամյա երգչուհին կեցվածքն է ընդունել Տեստինոյի տեսախցիկի առաջ։

Բեյոնսեն հայտնվելու է ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին։

Նշենք, որ պարբերականը կթողարկվի հենց այսօր, ուստի շատ շուտով հնարավորություն կունենաք տեսնել այս շլացուցիչ ֆոտոշարքի բոլոր լուսանկարները։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE