Քայլի Ջեներն ու ռեփեր Tyga-ն զվարճանում են Մեքսիկայում

15:16   14 օգոստոսի, 2015

18-ամյա Քայլի Ջեների մեքսիկական հանգիստը շարունակում է մնալ թիվ 1 քննարկման թեման։ Այս անգամ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջը պապարացիները լուսանկարել են ռեփեր Tyga-ի հետ։

Առավոտյան Քայլին նախընտրել է սպիտակ լողազգեստ, իսկ ավելի ուշ հագել է մորեգույն լողազգեստ, որը հիշեցնում է Պամելա Անդերսոնի «Մալիբուի փրկարարները» ֆիլմի կերպարին։

Tyga-ից բացի, Քայլիին ուղեկցել են նաեւ իր ընկերուհին եւ Քենդալ Ջեները։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE