Ալեքսանդրա Ամբրոսիոն ներկայացրել է 2,5 մլն դոլար արժողությամբ կրծկալը

13:52   17 հոկտեմբերի, 2012

Բրազիլացի հայտնի մոդել Ալեքսանդրա Ամբրոսիոն  ներկայացրել է 2,5 մլն դոլար արժողությամբ կրծկալ. ճոխ կրծկալը, որի վրա աշխատել են առաջատար ոսկերիչները,  ցուցադրելու համար Victoria's Secret-ն այս տարի ընտրել է 31-ամյա մոդելին ու երիտասարդ մայրիկին:

Ներքնազգեստը զարդարված է թանկարժեք քարերով, այդ թվում շափյուղներով, ամեթիստներով, սուտակներով ու ադամանդներով, որոնց թիվն այս արվեստի գործի վրա գերազանցում է 5 հազարը, հայտնում է New York Daily News-ը:

Ամբրոսիոն կներկայացնի այդ «թանկարժեք» կրծկալը ամենամյա Victoria's Secret Fashion show-ում, որը կցուցադրվի դեկտեմբերի 4-ին CBS  հեռուսաալիքով:

Հավելենք, որ անցած տարի ամենաթանկ կրծկալը ներկայացրել է Միրանդա Քերը:



© NEWS.am STYLE