Քիմ Քարդաշյանը՝ ամերիկյան ամենաչսիրված աստղերի վարկանիշային աղյուսակի առաջատար

11:01   15 օգոստոսի, 2015

The Hollywood Reporter-ը կազմել է ամերիկյան ամենաչսիրված աստղերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով Q Scores գործակալության անցկացրած հարցումների վրա։

Հարցումների արդյունքում «առաջատարի» դերում հայտնվել է Քիմ Քարդաշյանը՝ հավաքելով իրեն այնքան էլ չհամակրող ամերիկացիների ձայների 71 տոկոսը։

Նշենք, որ Քանիե Ուեսթի կինը գրեթե միշտ առաջատար դիրքերում է եղել այսպիսի վարկանիշային աղյուսակներում, բայց մասնագետները պնդում են, որ դա ավելի է մեծացնում նրա հաջողությունները։

«Քիմ Քարդաշյանն իր կարիերան կերտել է մարդկանց ատելության հիմքի վրա, եւ դա ձեռնտու է նրան»,- նշում են փորձագետները։ 

Երկրորդ տեղում հայտվել է Ջասթին Բիբերը, որն առանձնանում է իր վատ վարքագծով։ Բայց կրկին նրա այս պահվածքը մեծ ճանաչում եւ եկամուտ է ապահովում կանադացի երգչին։

Ամենաչսիրված աստղերի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում հայտնվել է նաեւ Բիլ Կոսբին՝ իր անվան շուրջ բարձրացած սեքս-սկանդալի հետեւանքով։

2014-ին Ջենիս Դիկինսոնը մեղադրել է 78-ամյա երգիծաբանին 80-ականներին իրեն սեռական բռնության ենթարկելու մեջ։

Այս ցուցակում հայտնվել է նաեւ Արիանա Գրանդեն, որը հրապարակավ հայտարարել էր, որ ատում է Միացյալ Նահանգները:

«Այս ի՞նչ է։ Ես ատում եմ ամերիկացիներին։ Ես ատում եմ Ամերիկան»։

Սակայն հետո երգչուհին հրապարակավ ներողություն էր խնդրել, սակայն նրա վարկանիշն ու հեղինակությունը այս քայլից հետո բավականին ընկել է։

Վարկանիշային աղյուսակում իրենց «պատվավոր» տեղն են գտել նաեւ Մայլի Սայրուսը, եւ Ռոբին Տիկը։ Երգչուհին ամերիկացիներին բարկացրել է իր շատ բաց լուսանկարներով, իսկ Ռոբինը՝ սեքսուալ հոլովակներով եւ աղմկահարույց ամուսնալուծությունով։ 



© NEWS.am STYLE