Ջեսիկա Ալբան ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը

16:20   17 օգոստոսի, 2015

Հոլիվուդյան հայտնի աստղ Ջեսիկա Ալբան ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը մեքսիկական լողափերից մեկում։

Պապարացիները 34-ամյա աստղին լուսանկարել են ամուսնու՝ Քեշ Ուորենի հետ։

Ջեսիկայի սպիտակ բիկինին ընդգծել է նրա մարմնի գրավչությունը։ Ավելի ուշ հոլիվուդյան հայտնի աստղը հագել է մուգ կապույտ լողազգեստ։

DailyMail-ի հավաստմամբ՝ զույգը նշել է Ջեսիկայի «Honesty» ընկերության հաջող գործունեության 3-ամյակը։ Աստղն իր ընկերությունը հիմնադրել է 2012-ին, որն արդեն 1 միլիարդ դոլարի եկամուտ է ապահովել Ջեսիկային։

 

Լուսանկարները՝ Famefly.net



© NEWS.am STYLE