10:01 18 օգոստոսի, 2015Հենց սա էլ կարելի էր ակնկալել։
Մեքսիկական Պունտա Միտայի լողափում հանգստից եւ այնտեղ ընկերոջ՝ ռեփեր Tyga-ի հետ զվարճանալուց հետո 18-ամյա Քայլի Ջեները հետաքրքիր առաջարկ է ստացել։

Պոռնո ֆիլմերի արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերություններ Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջն առաջարկել են նկարահանվել մեծերի համար նախատեսված կինոնկարում։

Եթե Քայլին համաձայնի եւ ընդունի առաջարկը, նա կստանա 6 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ տասը միլիոն դոլար)։

«Պրոդյուսերները ցանկանում են պոռնո ֆիլմ նկարահանել Քայլիի եւ նրա ընկերոջ՝ Tyga-ի մասնակցությամբ։ Նրանք համոզված են, որ այն մեծ հաջողություն կունենա»,- հայտարարել է Vivid Entertainment պոռնո ստուդիայի համասեփականատերը՝ ավելացնելով.
«Քիմ Քարդաշյանի հոլովակը մեծ ճանաչում բերեց նրան։ Քայլին նույնպես իր ավագ քրոջ նման մեծ աստղ կդառնա»։
Աղբյուրը՝ OK