Քայլի Ջեները հղի՞ է

10:11   20 օգոստոսի, 2015

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քայլի Ջեները հղի է։ Այս մասին տեղեկացրել է HollywoodLife-ը՝ վկայակոչելով աստղային ընտանիքին մոտ կանգնած իր աղբյուրին։Համաձայն այս աղբյուրի՝ Քայլին երեխա է պարգեւելու իր ընկերոջը՝ Tyga-ին։ Սկզբում ռեփերը չի հավատացել, որ շուտով հայրիկ է դառնալու, բայց Քայլին ցույց է տվել հղիության թեստը։

Ի դեպ, այլ աղբյուրների փոխանցմամբ՝ հայտնի աստղերը դեռ պատրաստ չեն օրինական ամուսիններ դառնալ։ Ավելին, Քայլին շատ է գնահատում իր կազմվածքի գեղեցկությունը եւ չի ցանկանում հղիանալ։

 



© NEWS.am STYLE