Լեդի Գագան՝ ճակատագրական կնոջ կերպարում

10:17   21 օգոստոսի, 2015

Համացանցում հայտնվել է Լեդի Գագայի նոր լուսանկարը, որում նա ներկայացել է ճակատագրական կնոջ կերպարում։ Պարզվում է, Գագան նկարահանվում է «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալում՝ խաղալով Էլիզաբեթ հյուրանոցի տիրուհու դերը։

Ֆիլմում Գագան մարմնավորում է գլամուրային կնոջ կերպար, որը չնայած իր գեղեցկությանն ու նորաձեւ լինելուն՝ դավեր է նյութում բոլորի դեմ։ Նրա նենգ ծրագրերի մասին հայտնի կդառնա սերիալի հինգերորդ եթերաշրջանի առաջին էպիզոդում։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է այս տարվա հոկտեմբերին, հայտնել է Popsugar.-ը։

 

Լուսանկարը՝ Legion Media

 



© NEWS.am STYLE