Լաս Վեգասում «պոռնո-օսկար» են շնորհել

13:04   21 հունվարի, 2013

Լաս Վեգասում կայացել է AVN մրցանակաբաշխության արարողությունը, որը սեքս-արդյունաբերության մեջ հայտնի է նաեւ որպես «պոռնո-օսկար»։ Այս տարի մրցանակի հոբելյանն է՝ 30-ամյակը։ Պարզվում է, գոյություն ունի նաեւ նման մրցանակ։ Այնպես որ, սուր տեսանյութերի ու լուսանկարների սիրահարները բավականին ուրախացել են։

Ըստ NEWSru-ի, «տարվա ֆիլմ» ու «լավագույն դրամա» է ճանաչվել Wasteland-ը, որը պատմում է երկու աղջիկների սիրո մասին։ Դերասանուհիներ Լիլի Քարթերն ու Լիլի Լաբոն, ովքեր գլխավոր դերերն են կատարել, առաջադրվել են «լավագույն դերասանուհու» կոչմանը, մրցանակը ստացել է Քարթերը։

Լավագույն կատակերգություն է ճանաչվել «Աստղային պատերազմների» ծաղրերգությունը, իսկ լավագույն ծաղրերգություն՝ «Սպարտակի» պոռնո տարբերակը։ Մեծերի համար մեծ բյուջեով ու հեղինակային իրավունքի բարձր պաշտպանվածությամբ ֆիլմերի ստեղծումը սեքս-արդյունաբերությանը թույլ է տալիս մրցակցել ինտերնետային «ավազակների» հետ։



© NEWS.am STYLE