Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Գարները որոշել են փրկել իրենց ամուսնությունը

18:19   22 օգոստոսի, 2015

Ջենիֆեր Գարներն ու Բեն Աֆլեքը որոշել են փրկել իրենց ամուսնությունը։ Այս մասին հայտնել է Starpulse-ը՝ հղելով զույգին մոտ կանգնած իր աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ Բենը պատրաստ է անել ամեն ինչ, որ պահպանի իր ընտանիքը, իսկ Ջենիֆերն էլ դեռ պատրաստ չէ ռադիկալ որոշումներ ընդունել։ Նրանք դեռ շարունակում են կրել իրենց ամուսնական մատանիները։ Ավելին, Աֆլեքը խոստացել է հրաժարվել խմելուց եւ մոլախաղերից։ Նա անգամ պատրաստ է կես միլիոն դոլար վճարել իր երեխաների նախկին դայակ Քրիստին Ուզունյանին, որպեսզի վերջինս հանգիստ թողնի իրեն։

Աղբյուրի հավաստմամբ՝ Ջենիֆերը պատրաստ է եւս մեկ հնարավորություն տալ ամուսնուն։ Անցյալ շաբաթ Գարները երեխաների հետ ներկա է եղել Աֆլեքի ծննդյան երեկույթին, եւ զույգը միասին հիանալի ժամանակ է անցկացրել։

 

 

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE