Գարուն – ամառ 2013 սեզոնի Hermes-ի հավաքածուն (ֆոտո)

15:48   21 հունվարի, 2013

Hermes բրենդն ու դրա դիզայներ Վերոնիկ Նիշանյանը Փարիզում տղամարդկանց նորաձեության շաբաթին ներկայացրել են գարուն-ամառ 2013 նոր հավաքածուն ։ Այս սեզոնում նորաձեւության տունը դիմել է վառ վարդագույնին, որը հայտնի է որպես ֆուկսիայի գույն, եւ բաց դեղինին. դրանք համահունչ կերպով ներաճել են այդ հավաքածուի սպորտային-անկաշկանդ-նրբագեղ կերպարին։

Լատեքսից թեւերով ու ավանդական գունավոր գծերով սվիտերներ, մգդակած տաբատներ ու ջեմփերներ, նեյլոն հիշեցնող բարակ կաշվից նեղ տաբատներ, գոգավոր ներբաններով ու վառ բնորոշ շեշտադրումով՝ նարնջագույն կամ դեղին կապերով, տուրիստական բոտեր. այս ամենն արված է շատ թանկ ու բացառիկ նյութերից։ Հավաքածուի մեջ օգտագործվել են pony skin-ից ներդիրներ, կոկորդիլոսի կաշի, կարակուլի եւ ջրաքիսի մորթու հազվագյուտ տեսակներ։

Լուսանկարները՝ Buro կայքից



© NEWS.am STYLE