Tateossian: ձեռագործ շքեղություն (ֆոտո)

19:07   22 հունվարի, 2013

1990-ին հայկական արմատներով դիզայներ Ռոբերտ Թաթեոսյանը Լոնդոնում հիմնադրեց զարդերի ու աքսեսուարների աշխարհի առաջատար ընկերություններից մեկը։ Tateossian զարդերը ձեռագործ շքեղություն են, բացառիկ կատարյալ դիզայնով արտադրանք։ Տղամարդկանց ու կանանց սեզոնային հավաքածուները տարբերվում են եւ անընդհատ արտացոլում ու մեկնաբանում են նորաձեւության միտումները։

Բրենդի դիզայներական զարդերը, որ, ի դեպ, կարելի է գտնել նաեւ Երեւանի Tateossian ֆիրմային խանութում, ժամանակակից ու նորաձեւ են, մեծ քանակությամբ երկրպագուներ ունեն, որոնց թվում են նաեւ Դեւիդ Ֆերնիշը, Էվա Հերզիգովան, Նաոմի Քեմփբելը, Թրեյսի Էմին, Ֆիրն Քեմփբելը, Նատաշա Բեդինգֆիլդը, Դեւիդ Գենդին, Ջեյմի Քալումը, Ջենսոն Բաթոնը, Սթիվեն Մոյերը եւ այլք։

Իննովացիոն նյութերը, ինչպես նաեւ կիսաթանկարժեք քարերը, մարգարիտը, օպտիկա-մանրաթելային ապակին կամ Swarovski տարրերը, խառված են ու յուրօրինակ կերպով համադրված. յուրաքանչյուր մանրուքն անակնկալ է պարունակում։ Այս բացառիկ մոտեցումը ստեղծել է Tateossian-ը, այն կանանց ու տղամարդկանց համար, ովքեր միանգամայն վստահ են ոճի իրենց զգացումի մեջ եւ յուրաքանչյուր սեզոնի հավաքածուի ընտրությամբ արտացոլում եւ ընդգծում են իրենց անհատական զգայունությունն ու մոտեցումը նորաձեությանը։

20 տարվա ընթացքում Tateossian-ը հասցրել է աշխարհին ներկայացնել ավելի քան 4000 դիզայներական որոշում, այդ թվում նաեւ օպտիկական մանրաթելով քիթչե ճարմանդները, 18 կարատանոց ոսկուց ռուբինե ճարմանդները եւ նույնիսկ ճարմանդ-ժամացույցները։ Բրդենդը համագործակցում է այնպիսի նորաձեության տների հետ, ինչպիսիք են Hugo Boss-ը, Cerruti-ին, Ermenegildo Zegna-ն։



© NEWS.am STYLE