Բրեդլի Կուպերի եւ Իրինա Շեյքի կրքոտ հանգիստն Իտալիայում

18:09   24 օգոստոսի, 2015

Հոլիվուդյան աստղ Բրեդլի Կուպերը եւ Իրինա Շեյքը շարունակում են իրենց հանգիստը վայելել իտալական Կապրի կղզում։ Աստղերն այնքան հմայված են մեկը մյուսով, որ չեն դադարում համբուրվել նույնիսկ երբ պապարացիները լուսանկարում են նրանց։ Ակնհայտ է, որ 29-ամյա մոդելը, որը ինչպես միշտ հիանալի տեսք ունի, իսկապես գերել է 40-ամյա դերասանի սիրտը։ Դա նկատելի է անգամ Բրեդլիի հայացքից, հայտնել է Dailymail.-ը։

Նշենք, որ Բրեդլիի եւ Իրինայի սիրավեպը սկսել է այս տարվա մայիսին։

 



© NEWS.am STYLE