Կոշիկի 6 տեսակ, որ պարտադիր է ունենալ զգեստապահարանում

17:39   24 օգոստոսի, 2015

Կոշիկը երբեք շատ չի լինում. այս մասին գիտի յուրաքանչյուր նորաձեւ աղջիկ: Այդ իսկ պատճառով չարժե գումար խնայել կոշիկի վրա, առավել եւս` զրկել ձեզ դրա որեւէ նորաձեւ տեսակից: Անկախ նորաձեւության միտումներից, սակայն, յուրաքանչյուր կին իր զգեստապահարանում պետք է ունենա արդեն դասական դարձած կոշիկների տեսակներ, որոնք սազական կլինեն ցանկացած կերպարի հետ:

Ահա դրանք`

1. Սուրսայր բարձրակրունկներ. ցանկալի է սեւ կամ մարմնագույն

2. Դեղձագույն կամ բաց երանգի այլ բալետկա

3. Բարձրակրունկ բոկոտիկներ

4. Սպորտային կոշիկներ

5. Ցածրակրունկներ

6. Պլատֆորմ



© NEWS.am STYLE