15:35 26 օգոստոսի, 2015Շուշան Երիցյանը տեւական ժամանակ է, ինչ մոդելային գործունեություն չի ծավալում Հայաստանում. այս մասին նա ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում` հավելելով, սակայն, որ տարվա վերջ պատրաստվում է մեր երկիրը ներկայացնել գեղեցկության համաշխարհային մրցույթներից մեկում, որի մասին խոսելը դեռ վաղ է:

Շուշանը նախընտրում է շարունակել դերասանի կարիերան, որը սկսել է սերիալներում խաղալով: Այժմ նա նկարահանվում է «Բախտաբեր» հեռուստասերիալում:
«Շուտով նոր պրոյեկտում էլ հանդես կգամ` արդեն ուրիշ ձեւաչափով, սակայն դրա մասին ավելի ուշ կխոսեմ»,-հավելեց նա:
Շուշան Երիցյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ նորություններ կան անձնական կյանքում: Խոսակցություններ են պտտվում, թե մոդելը նշանվել է: Մեր այս դիտարկմանն ի պատասխան` նա ասաց.
«Ես բազմիցս հերքել եմ անձնականիս շուրջ ծավալվող մտացածին լուրերը: Սա դրանցից մեկն է»:

Ինչ վերաբերում է ամառային հանգստին, ապա Շուշանը չի հասցրել այս ամառ հանգստանալ:
«Ինձ մոտ աշխատանքային գրաֆիկս խիստ ծանրաբեռնված է, ու չստացվեց երկրից մեկնել: Ընդամենը մի քանի օրով հասցրի հարազատ Ղարաբաղ գնալ ու մանկությանս օրերը վերապրել»:
Զրուցեց` Շ.Շուշան