Թեյլոր Սվիֆթ՝ ամենալավ, Մայլի Սայրուս՝ ամենավատ օրինակը երիտասարդների համար

13:32   27 օգոստոսի, 2015

PopCultureFacts կայքը հարցում է անցկացրել տարեց բրիտանացիների շրջանում՝ իմանալու համար, թե հայտնի աստղերից ում են նրանք տեսնում որպես օրինակ իրենց երեխաների համար։ 

Թեյլոր Սվիֆթը միակ երգչուհին է եղել, որն ընդգրկվել է «դրական օրինակ» հանդիսացող հայտնիների լավագույն եռյակում՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Այս ցուցակը գլխավորել է Քեյթ Միդլթոնը։ Բեյոնսեն հինգերորդում է։

Հարցումների արդյունքում պարզ է դարձել նաեւ, որ ըստ բրիտանացիների երիտասարդների համար ամենավատ օրինակը Մայլի Սայրուսն է։ Բրիտանացիները չէին ցանկանա նաեւ, որ իրենց երեխաները նմանվեն Ռիհանային եւ Նիքի Մինաժին։

Երգիչներից ամենադրական կերպարը համարվել է Էդ Շիրանը, իսկ ամենաբացասականներն են Քանիե Ուեսթը, Ջասթին Բիբերը եւ Զեյն Մալիկը։

Աղբյուրը՝ Apelzin



© NEWS.am STYLE