Եվա Ռիվասը վերադարձել է Հայաստան

11:16   28 օգոստոսի, 2015

Այս հուլիս Հայաստանից հեռացած Եվա Ռիվասը կրկին այստեղ է: Instagram-ի իր էջում երգչուհին լուսանկար է հրապարակել` արված Երեւանի հյուրանոցներից մեկում:

Իսկ ավելի վաղ Ռիվասը լուսանկար էր հրապարակել Սոչիի օդանավակայանից` նշելով, որ շուտով «Զվարթնոց» օդանավակայանում է լինելու:

Հիշեցնենք, որ Եվա Ռիվասը հուլիս ամսին հայտարարել էր«Սրտիս կեսը Ռուսաստանում է, չեմ կարող այլեւս այստեղ մնալ», եւ հեռացել Հայաստանից:



© NEWS.am STYLE