Ջենիֆեր Գարները կների՞ Բեն Աֆլեքին

11:01   28 օգոստոսի, 2015

Ջենիֆեր Գարները կանգնած է շատ լուրջ ընտրության առաջ․ ներել ամուսնու՝ Բեն Աֆլեքի դավաճանությունը իր երեխաների նախկին դայակ Քրիստին Ուզունյանի հետ, թե ոչ։ 

Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է PEOPLE-ին, որ աստղային զույգի համար երեխաները միշտ առաջին տեղում կլինեն, եւ նրանք չեն պատրաստվում վերջնականապես խզել իրենց հարաբերություններին։ Ավելին, Աֆլեքը եւ Գարները շարունակում են ապրել նույն հարկի տակ, կրել իրենց ամուսնական մատանիները եւ միասին ներկայանալ տարբեր միջոցառումներին։ Ըստ աղբուրի՝ Ջենը դեմ չէ, որ Բենը շփվի երեխաների հետ, սակայն նա «չի կարող համակերպվել այն իրավիճակին, որում հայտնվել է Բենի պատճառով»։

Ի դեպ, Աֆլեքը հերքում է, որ դավաճանել է կնոջը եւ բարկացած է այս «անհիմն կրկեսից»։ Ճիշտ է, զույգը դեռ չգիտի, թե ինչ զարգացումներ կունենան իրենց հարաբերությունները, բայց երեխաներին նրանք միասին են մեծացնելու։



© NEWS.am STYLE