Քիմ Քարդաշյանը ներկա է եղել MTV VMA մրցանակաբաշխությանը, որի շրջանակներում նրա ամուսինը՝ աշխարհահռչակ ռեփեր Քանիե Ուեսթը, արժանացել է կարեւոր մրցանակի. նրա տեսահոլովակները համարվել են սոցիալապես կարեւոր հաղորդագրություն եւ ասելիք ունեցող հոլովակները։
Քիմը երեկոյին ներկայացել էր խորը դեկոլտեով, բրոնզե շքեղ զգեստով։ Այս անգամ 34-ամյա գեղեցկուհին նախընտրել է nude ոճի դիմահարդարում։ Քանիեին սատարելու էին եկել նաեւ Քարդաշյանի քույրերն ու մայրը։