Լիբանանահայ Սոֆիա Ինկլիզյանը՝ Miss Lebanon Emigrant 2015-ի հաղթող

15:35   31 օգոստոսի, 2015

Վենեսուելան ներկայացնող լիբանանահայ Սոֆիա Ինկլիզյանը դարձել է Լիբանանում կայացած Miss Lebanon Emigrant 2015 հեղինակավոր մրցույթի հաղթող։ Armenianlife.com-ի փոխանցմամբ Վենեսուելայում բնակվող եւ բիզնեսի կառավարման դպրոցում սովորող Սոֆիան ծագումով լիբանանահայ ընտանիքից է։

Նշենք, որ մրցույթին  մասնակցել են լիբանանուհիներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Ուրուգվայից, Մեքսիկայից, Դանիայից, Շվեդիայից, ինչպես նաեւ Վենեսուելայից։

 



© NEWS.am STYLE