Հմայիչ Ռիհանան՝ սպորտային ապրանքանիշի գովազդային հոլովակում

13:06   2 սեպտեմբերի, 2015

Ռիհանան նկարահանվել է սպորտային Puma ապրանքանիշի գովազդային արշավում։ Երգչուհին, որը նաեւ այս բրենդի ստեղծագործական տնօրենն է, հոլովակում ցուցադրել է ապրանքանիշի նոր հավաքածուի հագուստները։

Ի դեպ, նույն օրը Ռիհանան նաեւ ներկայացրել է իր նոր բույրը՝ RiRi։ Նյու Յորքի Macy’s հանրախանութում անցկացված շնորհանդեսին Ռիհանան ընտրել է Vivienne Westwood բրենդի, 80-ականների ոճով կարված վարդագույն զգեստ, որը շատ համապատասխան էր իր ներկայացրած օծանելիքին։ 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ FilmMagic

 



© NEWS.am STYLE