Dior-ի՝ Ջոնի Դեպի մասնակցությամբ հոլովակը ցնցել է Youtube-ը

14:27   2 սեպտեմբերի, 2015

Երեկ Christian Dior-ի Youtube-յան ալիքում հայտնվել է բրենդի նոր գովազդային հոլովակը՝ Ջոնի Դեպի մասնակցությամբ։

Հոլովակը շատ արագ դիտումների եւ մեկնաբանությունների մեծ թիվ է գրանցել. երկրպագուները գովել են իրենց սիրելի դերասանի տաղանդը եւ նշել, որ սա ամենահաջողված գովազդային հոլովակն է։

Տղամարդկանց Sauvage բույրի գովազդը Ժան-Բատիստ Մոնդինոն նկարահանել է road movie-ի ավանդույթների համաձայն՝ Ջոնին հեռանում է քաղաքի աղմուկից, հայտնվում անապատում, որտեղ միայն նա է ու իր սիրելի բույրը։



© NEWS.am STYLE