Մահացել է հանրահայտ ռեժիսոր Մայքլ Ուիները

10:38   22 հունվարի, 2013

Հանրահայտ բրիտանացի ռեժիսոր, սցենարի հեղինակ ու պրոդյուսեր Մայքլ Ոիները, ում պատկանում է Չարլզ Բրոնսոնի գլխավոր դերակատարությամբ «Մահվան ծարավ» կինոեռագրության հեղինակությունը, մահացել է 77 տարեկանում։ Մահը վրա է հասել երկարատեւ հիվանդությունից հետո։

Ըստ Լենտա.ռու-ի, Ուիներն ընդհանուր առմամբ նկարահանել է 30 ֆիլմ։ Դրանի բացի Մայքլը վարում էր Winner's Dinners հեղինակային սյունը, որը լույս էր տեսնում The Sunday Times թերթում։ Հենց իր այս մասնագիտության պատճառով էլ կինոռեժիսորը հիվանդացել էր։ Լինելով ռեստորանային քննադատ, Ուիները կերել է անորակ ոստրեր, ինչից հետո նրա մոտ հայտնաբերվել էր բակտերային վարակ։

Մայքլ Ուիների հուղարկավորության տեղն ու ժամը դեռեւս չեն հայտարարվել։



© NEWS.am STYLE