Ջասթին Բիբերը ռեկորդ է սահմանել Spotify-ում

13:06   4 սեպտեմբերի, 2015

Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերը ռեկորդ է սահմանել Spotify-ում։ 21-ամյա երգիչը հինգ օր առաջ թողարկել է իր նոր «What Do You Mean» երգը, որն այս ծառայությունում հնչել է 21 միլիոն անգամ։ Բիբերը գերազանցել է One Direction-ին, որոնց «Drag Me Down» սինգլը թողարկման առաջին շաբաթում հնչել է 20 միլիոն անգամ։

Նշենք, որ Ջասթինի նոր երգը հանգստյան օրերին կարող է նաեւ գլխավորել բրիտանական վարկանիշային աղյուսակը, ինչպես նաեւ ընդգրկվել ամերիկյան Billboard Hot 100-ի լավագույն հնգյակում։

Ավելացնենք, որ Բիբերի նոր ալբոմը կթողարկվի նոյեմբերի 13-ին։

 

 

Աղբյուրը՝ Apelzin



© NEWS.am STYLE