Կանացի ներքնազգեստի 100-ամյա էվոլյուցիան՝ 3 րոպեում. համացանցի նոր հիթը

12:35   4 սեպտեմբերի, 2015

Կանացի ներքնազգեստի 100-ամյա էվոլյուցիային նվիրված հոլովակը ցնցել է Youtube-ը։ Հոլովակը երկու օրում դիտել են ավելի քան 2 միլիոն օգտատեր։ 29-ամյա մոդել Արիանա Սելեստեն ցուցադրում է, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել կանացի ներքնազգեստը 100 տարվա ընթացքում։

Մինչեւ 1935-ը կանացի ներքնազգեստը ծածկել է կնոջ մարմինը։ 1945-ից սկսած մետաքսե խալաթներն այլեւս նորաձեւ չեն եղել, եւ կանայք նախընտրել են կիպ եւ մարմինն ընդգրկող շապիկներ, զուգագուլպաներ, ինչպես նաեւ փին-ափ սանրվածք։

60-ականներից սկսած այն, ինչ տեսնում եք, կարելի է ասել, որ այսօր էլ արդիական է։ 

Իսկ երբ մոդելը պետք է ցուցադրեր 2015-ին համապատասխան ներքնազգեստ, հայտնվել են  plus-size, տրանսգենդեր եւ հաշմանդամ մոդելներ, որոնք ներկայացրել են իրենց կարգախոսը՝ «Ինքնավստահությունն է սեքսուալ»

 



© NEWS.am STYLE