Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը եւ փոքրիկ Նորթը՝ Լոս Անջելեսի օդանավակայանում

11:03   7 սեպտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը եւ փոքրիկ Նորթը Նյու Յորքից վերադարձել են Լոս Անջելես։

Պապարացիները աստղային ընտանիքին լուսանկարել են Լոս Անջելեսի օդանավակայանում, որտեղ հղի Քիմ Քարդաշյանը ներկայացել է փոքրիկ Նորթին գրկած։

38-ամյա ռեփերը հագել է ջինսե բաճկոն եւ սպիտակ շապիկ՝ Nirvana խմբի «In Utero» ալբոմի շապիկի պատկերով։ 

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է Radar Online-ի «թեթեւ ձեռքով» համացանցում լուրեր են տարածվել, որ Քիմ Քարդաշյանի դստեր հայրը աշխարհահռչակ ռեփեր Քանիե Ուեսթը չէ։

Պարբերականը նշել է, որ փոքրիկ Նորթը ջրի երկու կաթիլի պես նման է Balmain –ի ստեղծագործական տնօրեն Օլիվյե Ռուսթենին։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ WireImage, Rex Shutterstock, Getty, Invision, AP,AFP, X17Online, Splash



© NEWS.am STYLE