Բրեդլի Կուպերը Իրինա Շեյքին ծանոթացրել է մոր հետ

11:25   8 սեպտեմբերի, 2015

Բրեդլի Կուպերի եւ Իրինա Շեյքի երկրպագուները պետք է իմանան այս մասին։ 40-ամյա բրիտանացի դերասանն իր հմայիչ ընկերուհուն ծանոթացրել է մոր հետ. սա բնականաբար ապացույց է զույգի լուրջ հարաբերությունների մասին։

Հանգստյան օրերին զույգը հոլիվուդյան դերասանի մայրիկի՝ Գլորիայի հետ հիանալի ժամանակ է անցկացրել Ատլանտիկ Սիթիում։

«Բրեդլին եւ Իրինան հանգստյան օրերն անցկացրել են Գլորիայի հետ։ Իրինան շատ ուրախ է, որ իր եւ Բրեդլիի հարաբերությունները նման ընթացք են ստացել։ Նրան շատ դուր է եկել Գլորիան, եւ նրանք շատ լավ ժամանակ են անցկացրել միասին։ Իրինան հենց նման սկեսուրի մասին է երազել։ Ընդհանրապես Իրինան բոլորի հետ էլ լավ հարաբերություններ է հաստատում»,- զույգին մոտ կանգնած աղբյուրի խոսքը մեջբերել է E! News-ը։ 



© NEWS.am STYLE