16:10 8 սեպտեմբերի, 2015Ֆիլադելֆիայում մեկնարկել է Made in America ամենամյա փառատոնը, որին մասնակցել են նաեւ Բեյոնսեն եւ Նիքի Մինաժը։
Նիքին ռեփեր Միկ Միլի հետ կատարել է «All Eyes on You» երգը, իսկ 34-ամյա Բեյոնսեն ներկայացրել է իր մի քանի հիթերից։ Բեյոնսեի երկրպագուների մեջ էր նաեւ երգչուհու ամուսինը՝ Ջեյ Զին, որն իսկապես վայելել է կնոջ կատարումները, հայտնել է TMZ-ը։
Չնայած ռեփերը համերգին ներկայացել է կապյուշոնով հաստ բլուզով՝ նրան չի հաջողվել աննկատ մնալ։