Իրինա Շեյք եւ Բրեդլի Կուպեր աստղային զույգը՝ լողափին

18:15   8 սեպտեմբերի, 2015

Այո, այսօր Իրինա Շեյքի եւ Բրեդլի Կուպերի օրն է։ Զույգը հոլիվուդյան աստղի մոր՝ Գլորիայի հետ Ատլանտիկ Սիթիում հիանալի ժամանակ անցկացնելուց հետո գնացել են լողափ։

Նրանց է միացել նաեւ Գլորիան։

«Բրեդլին եւ Իրինան հանգստյան օրերն անցկացրել են Գլորիայի հետ։ Իրինան շատ ուրախ է, որ իր եւ Բրեդլիի հարաբերությունները նման ընթացք են ստացել։ Շեյքին շատ դուր է եկել Գլորիան, եւ նրանք շատ լավ ժամանակ են անցկացրել միասին։ Իրինան հենց նման սկեսուրի մասին է երազել։ Ընդհանրապես Իրինան բոլորի հետ էլ լավ հարաբերություններ է հաստատում»,-ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ TheImageDirect.com

 



© NEWS.am STYLE