Ամենաերկար շտրուդելը Երեւանում (ֆոտո)

16:34   8 սեպտեմբերի, 2015

Երեւանցիներն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Հանրապետության Հրապարակում համտեսեցին վիեննական ձեւով պատրաստված ամենաերկար շտրուդելը։ Միջոցառումը կազմակերպել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը եւ Ավստրիական ավիաուղիները։

«Արդեն 8-րդ տարին է, ինչ իրականացնում ենք ավանդույթ դարձած «Ավստրիական օրը Մարիոթում» միջոցառումը։ Նկատելի է, որ տարեց տարի մասնակիցների թիվն ավելանում է։ Երբ առաջին անգամ կազմակերպեցինք այս միջոցառումը, 50 մետր էր շտրուդելը, իսկ այս տարի 94 մետր է։ Մեր նպատակն է ամրապնդել միջմշակութային կապերը եւ ամեն սեպտեմբեր մեկ անմոռանալի օր մատուցել բոլոր նրանց, ոքվեր սիրում են Վիեննան եւ ավստրիական մշակույթը»,- ասաց հյուրանոցի վաճառքի եւ մարքեթինգի համակարգող Մարիամ Օհանյանը։

Նշենք, որ մասնակիցներին ընձեռված է հնարավորություն՝ շահելու միջոցառման գլխավեր մրցանակը՝ ուղեւորություն երկու հոգու համար դեպի Վիեննա։ Բացի այս կլինեն նաեւ այլ մրցանակներ։ Խաղարկությունը տեղի կունենա երեկոյան 18։00-ին։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE