Instagram-ի նոր «թագուհին». Թեյլոր Սվիֆթը գերազանցել է Քիմ Քարդաշյանին

10:12   9 սեպտեմբերի, 2015

Եթե տարվա սկզբում Քիմ Քարդաշյանի գլխավոր մրցակիցը Բեյոնսեն էր, ապա այժմ 34-ամյա հայուհին պայքարում է Թեյլոր Սվիֆթի դեմ։

Օգոստոսին Քարդաշյանը կարողացավ Instagram-ում բաժանորդագրվածների թվով գերազանցել Բեյոնսեին, սակայն MTV VMA մրցանակաբաշխությունից հետո պատկերն այլն է։ Այժմ Թեյլոր Սվիֆթն իր էջում ունի 45.6 միլիոն բաժանորդագրված օգտատեր՝ 100000-ով ավելի, քան Քիմի էջում։

Հատկանշական է, որ Թեյլորն ավելի քիչ գրառումներ եւ լուսանկարներ է հրապարակում, բայց դրանք ավելի մեծ քանակի լայքեր են հավաքում։

Նշենք, որ  Instagram-ի ամենահայտնի արտիստը Ջասթին Բիբերն է՝ 38.1 միլիոն բաժանորդագրված օգտատեր։

 

Գլխավոր լուսանկարը՝ Getty Images

 



© NEWS.am STYLE