12:23 22 հունվարի, 2013Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված հայկական առաջին լիամետրաժ «Անահիտ» մուլտֆիլմն էկրան կբարձրանա 2014 թվականի կեսերին։ Ֆիլմը, որն այժմ նկարահանում է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» ընկերությունը, կտեւի 85-90 րոպե։ Հեքիաթի հերոսներին կհնչյունավորեն Խորեն Լեւոնյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը, Վարդան Զադոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռաֆայել Քոթանջյանն ու Դավիդ Բաբայանը։
Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը NEWS.am STYLE-ի թղթակցին հայտնել է, որ մուլտֆիլմի ստեղծման գաղափարը իր քրոջինն է՝ Նանե Սահակյանցինը։ «Այս հեքիաթն արդիականությունը չի կրոցրել, այդ պատճառով էլ ընտրել ենք այն», - նշել է Դավիթը։ Մուլտֆիլմի նկարահանման աշխատանքներն արդեն երեք տարի է ընթացքի մեջ են։ Կերպարները մշակել է նկարիչ Էռնեստ Մուրադյանը։
Մուլտֆիլմը խիստ կտարբերվի Աղայանի հեքիաթի բնօրինակից, իսկ թե ինչո՞վ՝ կիմանանք, երբ այն պատրաստ լինի։ Իսկ առայժմ կարելի է դիտել լուսանկարները, որոնք NEWS.am STYLE -ին տրամադրել է Դավիթ Սահակյանցը։




