Հմայիչ Լեդի Գագան՝ Հոլիվուդում

15:17   9 սեպտեմբերի, 2015

Վաղուց է, լուրեր չեն տարածվել Լեդի Գագայի մասին։ Վերջին անգամ պարբերականները երգչուհուն անդրադարձել են «Ամերիկյան սարսափ պատմություն» ֆիլմի մասին խոսելիս։ Ֆիլմում 29-ամյա Գագան կերտել է Էլիզաբեթ հյուրանոցի տիրուհու դերը։ Գագան մարմնավորում է գլամուրային կնոջ, որը չնայած իր գեղեցկությանն ու նորաձեւ լինելուն՝ դավեր է նյութում բոլորի դեմ։

Երեկ պապարացիները հայտնի երգչուհուն «բռնացրել են» Հոլիվուդի Pump Lounge ռեստորան գնալիս։

Ի դեպ, հայտնի երգչուհին հանել էր նշանադրության մատանին։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI, Splash



© NEWS.am STYLE