Վատ քնելն ազդում է ամուսինների հարաբերությունների վրա

23:32   22 հունվարի, 2013

Վատ քնելն ազդում է ամուսինների հարաբերությունների վրա։ Եթե հանկարծ ընտանիքում սկսել են իրար չհասկանալ, պատճառը կարող է հենց դա էլ լինել, հայտարարել են Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի գիտնականները։ Հետազոտության համաձայն, որին մասնակցել են 18 –ից 56 տարեկան ավելի քան 60 զույգ, քնի խանգարումները կարող են հանգեցնել այն բանին, որ զույգից մեկը կարող է անշնորհակալ լինել բաների համար, որոնք բնական են թվում։ 

Ըստ ՌԻԱ Նովոստիի, հետազոտությունն արվել է երկու փուլով։ Մեկում մասնակիցները պահում էին քնի օրագիր՝ նշելով, թե ինչպես է լավ կամ վատ գիշերային հանգիստը ազդել իր երկրորդ կեսի վրա։ Երկրորդ փուլում կամավորներին նկարահանել են խնդիրների լուծման ժամանակ։ Եւ գիտափորձի նախորդ գիշերը վատ քնածներն ավելի քիչ էին բավարարված իրենց զուգընկերոջով։ 

Գիտնականների խոսքով միակ ելքը միմյանց մանրուքների համար ավելի շատ շնորհակալ լինելն է։

 



© NEWS.am STYLE