Քայլի Ջեների ընկեր Tyga-ն ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ Rap $tar

13:34   10 սեպտեմբերի, 2015

Ռեփեր Tyga-ի «Stimulated» երգի տեսահոլովակը, որում նկարահանվել է նրա ընկերուհին՝ Քայլի Ջեները, արդեն հասցրել է ցնցել Youtube-ը։ Հոլովակը դիտել են ավելի քան 14 միլիոն օգտատեր։

Բայց ռեփերն արդեն նոր տեսահոլովակ ունի՝ «Rap $tar», որում պատմում է, թե նա որքան զիլ է եւ շրջապատված է գեղեցիկ աղջիկներով եւ շքեղ մեքենաներով։ Ու՞ր են երիտասարդ Snoop Dogg-երը, Dr. Dre-ները եւ Eminem-ները...

Նշենք, որ Tyga-ի վերջին «The Gold Album:18th Dynasty» ալբոմը թողարկվել է հունիսի 23-ին։  Ռեփերի թվով չորրորդ ալբոմը տեղ չի գտել Billboard 200-ում, իսկ առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 2200 օրինակով։

 

 



© NEWS.am STYLE