Պրեմիերա. Սելենա Գոմես - Same Old Love

14:25   10 սեպտեմբերի, 2015

Այսօր պրեմիերաներով հարուստ օր է։ Վերջին 24 ժամերի ընթացքում իրենց նոր երգերն են ներկայացրել Լանա դել Ռեյը, Tyga-ն, Snoop Dogg-ն ու Ուիզ Խալիֆան. հերթը Սելենա Գոմեսինն է։ Երգչուհին Youtube-ում հրապարակել է իր նոր «Same Old Love» երգը։

Նշենք, որ Գոմեսի «Good For You» ստեղծագործությունը Billboard Hot 100-ում այս շաբաթ զբաղեցնում է յոթերորդ տեղը, իսկ նրա նախկին ընկերոջ՝ Ջասթին Բիբերի «What Do You Mean?» հիթը գլխավորում է այս հեղինակավոր վարկանիշային աղյուսակը։

 



© NEWS.am STYLE