Թեյլոր Սվիֆթը գերազանցել է Քիմ Քարդաշյանին Vanity Fair-ի «Շոու բիզնեսի ամենաազդեցիկ աստղերը» ցուցակում

14:10   10 սեպտեմբերի, 2015

Ամերիկյան Vanity Fair' ամսագիրը կազմել է ամենաազդեցիկ աստղերի վարկանիշային աղյուսակը, որը բաժանվել է երկու կատեգորիայի՝ «Ամենաազդեցիկ ձեռներեցները» եւ «Շոու բիզնեսի ամենաազդեցիկ աստղերը»։

Առաջին վարկանիշային աղյուսակը գլխավորել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որին հաջորդում է Uber բջջային հավելվածի հիմնադիր Թրեւիս Կալանիկը։

Ի դեպ, այս ցուցակում իր տեղն է գտել նաեւ The Honnest company-ի հիմնադիր Ջեսիկա Ալբան (36-րդ տեղը)։

Իսկ «Շոու բիզնեսի ամենաազդեցիկ աստղերը» վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է Թեյլոր Սվիֆթը, որը Instagram-ի իր էջին բաժանորդագրված օգտատերերի թվով գերազանցել է Քիմ Քարդաշյանին եւ դարձել Instagram-ի նոր «թագուհին»։

Քիմն ու Քանիեն այս ցուցակում զբաղեցրել են 12-րդ տեղը, իսկ Բեյոնսեն եւ Ջեյ Զին, ինչպես 2014-ին, մնացել են 15-րդ-ում։

Վարկանիշային աղյուսակում իրենց տեղն են գտել նաեւ Հիլարի Քլինթոնը (9-րդ տեղ), Ջարեդ Լետոն (38-րդ) եւ Բրեդլի Կուպերը (18-րդ)։

Լուսանկարները՝ Vantagenews, Getty, REX,WireImage



© NEWS.am STYLE