Հետաքրքիր փաստեր Հին Եգիպտոսի մասին

22:14   30 սեպտեմբերի, 2015

Դժվար է հստակ ասել, թե այս հոդվածում ինչն է չափազանցված, ինչը ոչ, սակայն խորհուրդ ենք տալիս անպայման ընթերցել հետաքրքիր տեղեկատվությամբ հարուստ այս նյութը։ Թվում է՝ պատմաբանները ամեն ինչ գիտեն Հին Եգիպտոսի մասին, սակայն տարեց տարի պարզվում է, որ դեռ բազմաթիվ բացահայտումներ արված չեն։

Բուրգերը ստրուկները չեն կառուցել, այլ բանվորներ, որոնք դրա դիմաց վարձատրվել են։ Այս մոլորությունը տարածվել է հույն պատմաբան Հերոդոտոսի շնորհիվ։

Իրենց աշխատանքի համար բանվորները ստացել են ոչ թե փող, այլ գարեջուր՝ օրական 3.8լ։  

Բանվորները բուրգի պատերի վրա կատարել են փորագրություններ, որոնց շնորհիվ պարզ է դարձել, որ նրանցից ոմանք իրենց անվանել են Խուֆուի (Քեոփս) ընկերներ։

 

Փարավոնների գլխաշորը կոչվում է նեմեշ։ Այն ծածկում էր տիրակալի մազերը, քանի որ ոչ մեկն իրավունք չուներ տեսնել դրանք։

Նրանց զմռսված մարմիններից ուղեղը հանել են քթանցքի միջով։ Ներքին օրգանները հանել ու պահել են հատուկ տարաների մեջ։ Մարմնում մնացել է միայն սիրտը, քանի որ եգիպտացիները հավատում էին, որ մարդու հոգին հենց սրտում է։

Թութանհամոնը թաղվել է ոսկե դիմակով. այս փաստն արդեն հայտնի է գրեթե բոլորին, ով փոքր-ինչ հետաքրքրված է Հին Եգիպտոսով։

Հին Եգիպտոսում աղքատ մարդիկ երկար մազեր են ունեցել, որոնք անպայման կապված են եղել։ Փոքրիկ տղաներն ու պատանիները սափրել են իերնց գլուխը ոջիլից խուսափելու համար։

Որպեսզի ճանճերը չանհանգստացնեին փարավոնին, նրա կողքին մեղրով պատված ստրուկներ էին կանգնում։

Այս ժամանակաշրջանում տարածված կարծիք կար, որ Երկիրը կլոր ու տափակ է, եւ դրա կենտրոնով հոսում է Նեղոսը։

Դիմահարդարումն արվում էր ոչ միայն գեղեցիկ տեսքի, այլեւ բուժական նպատակով։ Կանաչ շպարը կատարում էին մեղրով, իսկ սեւը՝ կապարով։

 

Ամենահին զգեստը գտել են Եգիպտոսում. այն 5000 տարեկան է։

Հին Եգիպտոսի բնակիչները քնել են քարերով լի բարձերի վրա։

 

 

Աղբյուրը՝Fishki.net

 



© NEWS.am STYLE