Հայկական շոու-բիզնեսի «անբաժան» քույրերը

12:43   11 սեպտեմբերի, 2015

«Երկու քույր են, երկուսն էլ` մի բոյի»,-երգում էին Լիլիթ Կարապետյանը եւ Արփինե Բեկջանյանը «Մեր բակը» ֆիլմում: «Բոյի» մասին հստակ ոչինչ չենք կարող ասել, բայց որ հայկական շոու-բիզնեսում հայտնի շատ քույրեր միմյանցից անբաժան են, դա փաստ է: Տարբեր առիթների եւ միջոցառումների նրանք սովորաբար ներկայանում են միասին եւ լրացնում իրար:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի «անբաժան» քույրերին:

1. Ինգա եւ Անուշ Արշակյաններ

 

Եթե ասում ենք Անուշ, պատկերացնում ենք` Ինգա, ասում ենք` Ինգա, պատկերացնում` Անուշ: Հայկական էստրադայի ամենաներդաշնակ երգչուհիները, ովքեր տարիներ շարունակ հանդես են գալիս երկուսով` մեկ բեմում:

2. Մայա ու Սոֆյա Պողոսյաններ

 

Գեղեցկուհի շիկահեր քույրերը թեեւ տարբեր ոլորտներ են ընտրել, սակայն դա նրանց չի խանգարում լինել մտերիմ ու անբաժան: Մայան ներկայումս գլխավորում է El Style ամսագիրը, իսկ Սոֆյան սերիալներում է նկարահանվում:

3. Լուսինե եւ Իրինա Թովմասյաններ

 

Մեկ ընտանիքում` երկու «Միսս Հայաստան» տիտղոսակիր: Քույրերը ոչ միայն մրցակիցներ չեն, այլեւ մտերիմ ընկերուհիներ:

4. Արմինկա եւ Լուսինե Նահապետյաններ

 

Երգչուհի Արմինկայի քույրն ընտրել է միանգամայն այլ ոլորտ. նա վարսահարդար-ոճաբան է, սակայն դա նրան չի խանգարել դառնալ հայտնի ու քայլել քրոջ հետ համընթաց:

5. Նարինե եւ Մարինա Սուլթանյաններ

 

Առաջին հայացքից միմյանցից շատ տարբեր քույրերին միավորում է ընդհանուր աշխատանքը` նրանք երկուսն էլ հեռուստատեսության ոլորտում են: Նարինեն հաղորդավարուհի է, իսկ Մարինան` պրոդյուսեր:

Պատրաստեց` Շ. Շուշան



© NEWS.am STYLE