One Direction-ի անդամ Լիամ Փեյնը՝ ամենասեքսուալ տղամարդն ըստ Attitude-ի

15:14   11 սեպտեմբերի, 2015

One Direction խմբի անդամ Լիամ Փեյնը Attitude ամսագրի կողմից ճանաչվել է տարվա ամենասեքսուալ տղամարդ։ Վարկանիշային աղյուսակը կազմվել է ամսագրի ընթերցողների քվեարկության հիման վրա։

Փեյնը լուսանկարվել է ամսագրի նոր ֆոտոշարքում եւ խոսել իր խնդիրների մասին.

«Ես ալկոհոլից կախվածություն եմ ունեցել, բայց կարողացել եմ սթափվել ու ազատվել այդ խնդրից»։

Նշենք, որ One Direction –ն այժմ աշխատում է իր հինգերորդ ալբոմի վրա, ինչից հետո խումբը դադար է առնելու։ Լիամը ասել է. «Ես շատ ծրագրեր ունեմ, որոնց մասին շուտով կիմանաք»։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

 

 



© NEWS.am STYLE