Շրթներկի նոր երանգ` այս աշնան համար (ֆոտո)

17:32   11 սեպտեմբերի, 2015

Դիզայներներն ու ոճաբանները շարունակում են զարմացնել նորաձեւության սիրահարներին: Այս անգամ  աշնանային սեզոնի համար նրանք դիմահարդարման ասպարեզ են բերել շրթներկի միանգամայն նոր երանգ, որը կոչվում է նոր սեւ:

Այս գույնը ենթադրում է սեւին շատ մոտ երանգներ, որոնք, սակայն, պետք է պարունակեն նաեւ բորդոյի եւ սմբուկի գույնի երանգներ:

Շրթներկի այս գույնը բոլորովին վերջերս է տարածվել` շնորհիվ դիզայներների` աշուն 2015-ձմեռ 2016 հավաքածուների ցուցադրությունների: 

Անշուշտ, կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունները շուտով լայն սպառման կհանեն նոր սեւ շրթներկը, սակայն մինչ այդ ոճաբանները խորհուրդ են տալիս բորդոյի մուգ եւ բաց երանգները միախառնելով ստանալ ցանկալի ու նորաձեւ գույնը:

Շուշան Շատիկյան



© NEWS.am STYLE