18:10 11 սեպտեմբերի, 2015Ջոնի Դեպի եւ Վանեսա Պարադիի 16-ամյա դուստրը՝ Լիլի-Ռոուզ Դեպը, դարձել է Chanel ապրանքանիշի ակնոցների աշուն-ձմեռ 2015/16 հավաքածուի դեմքը։

Chanel-ի նորաձեւության տունը ներկայացրել է Լիլիի մասնակցությամբ գովազդային հոլովակն ու ֆոտոշարքից մի քանի լուսանկար։

«Լիլի Ռոուզը վառ եւ պայծառ երիտասարդ աղջիկ է, որը բոլոր հատկանիշներն ունի աստղ դառնալու համար»,- կարծում է Կարլ Լագերֆելդը։



Աղբյուրը՝ oystermag.com