Մահացել է «Միսս Տիեզերքի» մասնակից Աննա Լիտվինովան

17:33   22 հունվարի, 2013

29-ամյա մոդել Աննա Լիտվինովան, ով «Միսս Տիեզերք -2006» մրցույթին ներկայացրել է Ռուսաստանը, քաղցկեղից մահացել է գերմանական կլինիկայում։ Հիվանդությունը հայտնաբերվել էր մեկ տարի առաջ, սակայն բուժումը չէր օգնել, հայտնում է ՌԲԿ-ն։

Գեղեցկուհի Աննա Լիտվինովան ծնվել էր Կուզբասում, ստացել էր բանասերի դիպլոմ եւ մոդել դարձել։ «Միսս Տիեզերք-Ռուսաստան 2006» -ի տիտղոսակիր էր եւ «Միսս Տիեզերք 2006» միջազգային մրցույթին ներկայացրել էր Ռուսաստանը։ Դրանից բացի, նա ճանաչվել էր «Միսս Կուզբաս 2003» մրցույթի գեղեցկուհի, «Սիբիր 2003» -ի փոխ-միսս եւ մտնում էր «Միսս Ռուսաստան մրցույթի եզրափակիչ հնգյակի կազմ։

Ընկերները պնդում են, որ հաջողությունը նրան չէր փոխել եւ աղջիկը մնացել էր քնքուշ ու ընկերասեր։



© NEWS.am STYLE