Բեն Աֆլեքը ներողություն է խնդրել կնոջից իր եւ Քրիստին Ուզունյանի սիրավեպի համար

11:05   13 սեպտեմբերի, 2015

Տեւական ժամանակ է համաշխարհային մամուլը գրում է Բեն Աֆլեք, Ջենիֆեր Գարներ եւ Քրիստին Ուզունյան սիրային եռանկյունու մասին։

Այժմ լուրեր են տարածվել, որ դերասանը որոշել է հարթել հարաբերությունները կնոջ հետ եւ ներողություն է խնդրել նրանից։

Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրի՝ Աֆլեքը զղջում է, որ սիրավեպ է սկսել իր երեխաների նախկին դայակ Քրիստին Ուզունյանի հետ եւ ցավ պատճառել Գարներին։

«Բենի եւ Քրիստինի սիրավեպը սկսել է կնոջից բաժանվելուց հետո։ Սակայն Ջենիֆերն իրեն շատ նվաստացած էր զգում, քանի որ ամուսնու եւ երեխաների դայակի սիրավեպի մասին ամբողջ աշխարհն իմացավ։ Բենն անկեղծորեն ներողություն է խնդրել Ջենից։ Նա վստահ է, որ գեղեցիկ քայլ է արել»։

Հիշեցնենք, որ նախկինում Աֆլեքը հերքում էր, որ սիրային կապ է ունեցել Քրիստին Ուզունյանի հետ։

Աղբյուրը՝ lifeandstylemag.com



© NEWS.am STYLE