45-ամյա Նաոմի Քեմփբելը՝ «Կայսրություն» ֆիլմի ցուցադրությանը Նյու Յորքում

17:13   14 սեպտեմբերի, 2015

Այս օրերին Նյու Յորքում մեկը մյուսի հետեւից կարեւոր միջոցառումներ են անցկացվում։ Բացի Նորաձեւության շաբաթից, նաեւ բազմաթիվ երեկույթներ են կազմակերպվում այստեղ։

Երեկ բոլորի ուշադրությունը գրավել է «Կայսրություն» սերիալի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը, որին ներկա էր նաեւ 45-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը։

Լուսանկարներից երեւում է, որ բրիտանուհին հիանալի տեսք ունի։

Ավելի ուշ Նաոմին մասնակցել է նաեւ դիզայներ Մայքլ Կորսի կազմակերպած միջոցառմանը, որտեղ նա լուսանկարվել է աշխարհահռչակ լուսանկարիչ Մարիո Տեստինոյի հետ։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, Splash, Wenn, REX



© NEWS.am STYLE