Նյու Յորքի Նորաձեւության շաբաթ. Իրինա Շեյքը, Քենդալ Ջեները, Կարլի Կլոսն ու Ջորդան Դանը՝ Diane von Furstenberg-ի ցուցադրությանը

10:05   15 սեպտեմբերի, 2015

Diane von Furstenberg նորաձեւության տունը Նյու Յորքի Նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացրել է իր գարուն-ամառ 2016 հավաքածուն։ Անհնար էր շրջանցել եւ չխոսել այս ցուցադրության մասին, քանի որ պոդիում են բարձրացել այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Իրինա Շեյքը, Քենդալ Ջեները, Կարլի Կլոսն ու Ջորդան Դանը։

Քենդալ Ջեներ

Իրինա Շեյք

Կարլի Կլոս

Ջորդան Դան

Հավաքածուն առաջին շարքերից գնահատում էին Քեյթ Ափթոնը, Կարոլինա Կուրկովան, Նիքի Հիլթոնը եւ ուրիշներ։

Նիքի

Քեյթ Ափթոն, Մալին Ակերման եւ Կարոլինա Կուրկովան 

The Weeknd

Diane von Furstenberg նորաձեւության տան նոր հավաքածուն հիշեցնում է Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգի կյանքի ոսկե շրջանը՝ 70-ականները։ Իզուր չէ, որ մոդելները ներկայացել են 30-ամյա Դիանայի կերպարով՝ փարթամ գանգուրներ, մազերի մեջ դրված ծաղիկներ, երկար զգեստներ, մետաքսե գիշերազգեստ-կոստյումներ՝ զարդարված ոսկեգույն ասեղնագործություններով։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, Splash, Wenn, AP, REX



© NEWS.am STYLE