Ալլա Պուգաչովան դատի է տվել իր բիզնես-գործընկերոջը

13:07   15 սեպտեմբերի, 2015

Հերթական սկանդալը ռուսական շոու-բիզնեսում։

Ալլա Պուգաչովայի եւ իր գործընկեր, «Фабрики Звезд-5»-ի մասնակից  Իրսոն Կուդիկովայի հարաբերությունները լարված են։

Կուդիկովան մի քանի միլիոն ռուբլի պարտքով գումար է վերցրել Պրիմադոննայից՝ Պուգաչովայի  Future Star դպրոցը զարգացնելու համար։ StarHit-ի փոխանցմամբ՝ Իրսոնը մեկ անգամ չէ, որ գործնական նպատակով գումար է խնդրել երգչուհուց, որը չի հետեւել, թե ինչպես են ծախսվում այդ փողերը։ Բայց երբ Իրսոնի պարտքը կազմել է 7 միլիոն ռուբլի եւ 200 հազար դոլար, Պրիմադոննայի համբերությունը հատել է։ Եվ քանի որ Կուդիկովան այդպես էլ չի վերադարձել գումարը, Պուգաչովան որոշել է դիմել դատարան։

Բացի վերը նշված գումարից, Պուգաչովան պահանջել է եւս 2.5 միլիոն ռուբլի եւ 50 հազար դոլար՝ պարտքի մարումը ուշացնելու համար։  Դատական լսումները սկսվելու են սեպտեմբերի վերջին։

Նշենք, որ դպրոցում այս սկանդալի մասին հայտնի չէ։ Կուդիկովան շարունակում է կատարել դպրոցի տնօրենի եւ ուսուցչի իր պարտականությունները։

 



© NEWS.am STYLE