Բիզնես գործընկերն ամուսնու պարտքերի պատճառով խաբել է Ալլա Պուգաչովային

14:14   15 սեպտեմբերի, 2015

Ալլա Պուգաչովայի եւ իր գործընկեր, «Фабрики Звезд-5»-ի մասնակից Իրսոն Կուդիկովայի անվան շուրջ ծագած սկանդալը նոր զարգացումներ է ստացել։ Կուդիկովան մի քանի միլիոն ռուբլի պարտքով գումար է վերցրել Պրիմադոննայից՝ Պուգաչովայի  Future Star դպրոցը զարգացնելու համար։ Իրսոնը մեկ անգամ չէ, որ գործնական նպատակով գումար է խնդրել երգչուհուց, որը չի հետեւել, թե ինչպես են ծախսվում այդ փողերը։ Բայց երբ Իրսոնի պարտքը կազմել է 7 միլիոն ռուբլի եւ 200 հազար դոլար, Պրիմադոննայի համբերությունը հատել է։ Եվ քանի որ Կուդիկովան այդպես էլ չի վերադարձել գումարը, Պուգաչովան որոշել է դիմել դատարան։

Պարզվել է, որ Իրսոնի ամուսինը՝ գործարար Ալեքսեյ Նուսինովը, մոտ մեկ միլիարդ ռուբլու պարտք ունի։ Super-ի փոխանցմամբ՝ երբ Ալլան գործարք է կնքել Իրսոնի հետ, տեղյակ չի եղել նրա ամուսնու պարտքերի մասին։ Երգչուհին այս խաբեության մասին իմացել է 2015-ի ամռանը, երբ պարզել է, որ իր ներդրած գումարները ոչ մի եկամուտ չեն ապահովում, եւ ոչ մեկը մտադիր չէ վերադարձնել դրանք։

 



© NEWS.am STYLE