17:45 15 սեպտեմբերի, 2015Ալլա Պուգաչովայի եւ իր գործընկեր, «Фабрики Звезд-5»-ի մասնակից Իրսոն Կուդիկովայի անվան շուրջ ծագած սկանդալը նոր ընթացք է ստացել։ Պուգաչովան գործարք է կնքել Կուդիկովայի եւ նրա ամուսնու՝ Ալեքսեյ Նուսինովի հետ՝ առանց իմանալու վերջինիս պարտքերի մասին։ Կուդիկովան մի քանի միլիոն ռուբլի գումար է վերցրել Պրիմադոննայից՝ Պուգաչովայի Future Star դպրոցը զարգացնելու համար։ Երգչուհին չի հետեւել, թե ինչպես են ծախսվում այդ գումարները։ Բայց երբ Իրսոնի պարտքը կազմել է 7 միլիոն ռուբլի եւ 200 հազար դոլար, Պրիմադոննայի համբերությունը հատել է։ Եվ քանի որ Կուդիկովան այդպես էլ չի վերադարձել գումարը, Պուգաչովան որոշել է դիմել դատարան։
«Մենք ամեն ինչ հաշտության ճանապարհով ենք լուծել։ Ես ունեմ իմ դպրոցը, իսկ նա՝ իր մանկապարտեզը։ Իսկ ինչ վերաբերում է դատական հայցին, ապա դա պարտքերը վերադարձնելու իրավական միջոց է։ Դրանով զբաղվում են իմ իրավաբանները, որպեսզի առանձնացնեն իմ մասնաբաժինը», - երգչուհու խոսքը մեջբերել է «Комсомольская правда»-ն։