Արիանա Գրանդեն նմանակել է Բրիթնի Սփիրսին, Քրիստինա Ագիլերային եւ Սելին Դիոնին

12:04   16 սեպտեմբերի, 2015

Ջիմի Ֆելոնի «The Tonight Show Starring Jimmy Fallon» շոուի ժամանակ Արիանա Գրանդեն նմանակել է Բրիթնի Սփիրսին, Քրիստինա Ագիլերային եւ Սելին Դիոնին։ 22-ամյա երգչուհին հաղորդավարի հետ մասնակցել է շոուի Wheel of Musical Impressions խաղին՝ երգելով հայտնի կատարողների հիթերը։

Արիանան գերազանց կատարել է իր առաջադրանքը՝ ապացուցելով իր մեծ տաղանդը։

 



© NEWS.am STYLE